Բացել լրահոսը Փակել լրահոսը
234505988_4642682515766187_8331485998073149907_n
A A
Հասարակություն

Ստեփանակերտում ջրի խնդրով ԱԻՊԾ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․

Հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով:

Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիակական ու մարդկային ռեսուրսները: Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), կարող են զանգահարել 911, 047 94-09-11, 23-01, 047 94-58-71 թեժ գծի հեռախոսահամարներին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով: