Բացել լրահոսը Փակել լրահոսը
236884337_3008432802731162_9132860186610266690_n
A A
Հասարակություն

Նախքան պատվաստվելը արդյոք կատարվո՞ւմ են քաղաքացիների իմունային հետազոտություններ

Հարց.

Նախքան պատվաստվելը մեր երկրում կատարվո՞ւմ են արդյոք քաղաքացիների իմունային հետազոտություններ։ Եթե այո, ապա ո՞ր բժշկական կազմակերպություններում է հնարավոր պետության հաշվին կատարել նման հետազոտություններ։

Պատասխան.

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոչ մի պատվաստումից առաջ, այդ թվում COVID-19-ի դեմ, ցուցված չէ որևէ իմունաբանական հետազոտություն և հակամարմինների որոշում, քանի որ հակամարմինների առկայությունը պատվաստվող անձի մոտ հակացուցում չէ պատվաստման համար և նույնիսկ հակամարմինների առկայության դեպքում պատվաստումն անվտանգ է պատվաստվողի համար:

Առողջապահության նախարարություն