Բացել լրահոսը Փակել լրահոսը
234833514_782110032459171_5250417273591456368_n
A A
Պաշտոնական

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Մերուժան Տեր-Գուլանյանի և Լևոն Գալստյանի լիազորությունները կդադարեցվեն

Սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ Մերուժան Տեր-Գուլանյանի և Լևոն Գալստյանի լիազորությունները կդադարեցվեն։ Նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետը։

Առաջին որոշման մեջ ասվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանի լիազորությունները համարել դադարած: Մյուս որոշմաման մեջ էլ ասվում է՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանի լիազորությունները համարել դադարած: