Բացել լրահոսը Փակել լրահոսը
1060380
A A
Քաղաքականություն

Ազգային ժողովն օգոստոսի 10-ին լրացուցիչ նիստ է անցկացնելու

Ազգային ժողովը որոշում է կայացրել  օգոստոսի 10-ին անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ, որը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հաշվի առնելով, որ մեր քննարկումները բավականին երկար են տևում և ունենք դեռ 10 հանձնաժողովի ղեկավարի ընտրություն, առաջարկում եմ օգտվել ԱԺ կանոնակարգի 37-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավորությունից և այսօր ևս մեկ նիստ գումարենք 1.5 ժամ տևողությամբ»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն իր առաջարկը դրվեց քվեարկության: Առաջարկին կողմ քվեարկեց 69, դեմ` 0, ձեռնպահ`0 պատգամավոր:

Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: Ներկայումս քննարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ընտրության հարցը: