Բացել լրահոսը Փակել լրահոսը
5283256
A A
Քաղաքականություն

Հռիփսիմե Հունանյանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել. ավագանու արտահերթ նիստին տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին»,- ասաց Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

 
 

Հիշեցնենք՝ Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: