Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Հրդեհ Մալիշկա գյուղում

Օգոստոսի 7-ին, ժամը 17։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մալիշկա գյուղի 2-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:33-ին: Այրվել են մոտ 100 հակ անասնակեր և տանիքի ծածկի (40 քմ) մոտ 20 քմ հատված: