Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջուր չկա
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի մի քանի թաղամասերում ջուր չկա

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:

Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը: