A
A
Պատերազմի օրերին ընկույզ վաճառող փոքրիկ Վահեն վիրահատվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:
Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում:
Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:
Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:
ԲԿ-ից տեղեկացնում են, որ Վահեի հետ զրույցում պարզել են՝ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:
Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու: