Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց «Կայրաթի» հետ խաղը Եվրոպայի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց ղազախական «Կայրաթի» հետ` Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպման ժամանակ:

Ալմա Աթիում կայացած խաղն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, սակայն գոլ խփելու ռեալ պահ ունեցավ հենց մեր թիմը, սակայն 36-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը չկարողացավ իրացնել տանտերերի դարպասին նշանակված 11մ հարվածը:

Երկրորդ կեսում «Ալաշկերտը» դարձյալ մոտ էր հաջողությանը, սակայն Դավիդ խուրցիձեի գլխով կատարած հարվածից հետո «Կայրաթի» դարպասապահը հրաշքով ետ մղեց այն:

Այդպիսով, թիմերը չկարողացան գրավել դարպասները և գոլազուրկ ոչ-ոքի արեցին: Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանում: Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ մտնելու համար կողմերին հարկավոր է միմիայն հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում, անկախ հաշվից, կնշանակվի 11մ հարվածաշար: