Բացել լրահոսը Փակել լրահոսը
229557744_4189030461151327_9086940717019115289_n
A A
Հասարակություն

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ»  միջազգային մրցույթին, որին ներկայացվել է  50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

 

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:

 

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգ

Սերգեյ Գալստյան, «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» (Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգ

Սաթենիկ Վարդանյան, «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» (Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգ

Նարինե Միրզոյան, «Քչից-շատից, ամեն ինչից» (Ամբողջական հավաքածու», նկարազարդ, ուսուցողական հանրագիտակ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«ART-Գիրք» անվանակարգ

«Փարավոն Միրզոյան» (Գիրք-ալբոմ, Երևան, «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչություն, 2020 թ.):

Մրցույթին ներկայացված մյուս գրքերը և ալբոմները տարբեր անվանակարգերում արժանացել են պատվավոր մրցանակների:

«Գիտություն և կրթություն» անվանակարգ

Լևոն Լաճիկյան, «Հայկական եկեղեցիներ. 24 բացիկ» (Բացիկաշար-ալբոմ, Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Իմ երկիրը» անվանակարգ

Լուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» (Հարթակար և հյուսվածկար, վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» 2020 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգ

Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ Հրեշը» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թ.):

«Անկախ պետությունների համագործակցություն» անվանակարգ

Եվգենյա Էվոյան, «Գազարագույն Զատիկի կորած կետիկները» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2020 թ.):

Նշենք, որ «Գրքարվեստ»  միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը: Մրցանակները կհանձնվեն այս տարի սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Գրքարվեստ»  միջազգային մրցույթն ամենամյա է, որտեղ հայաստանյան գրահրատարակչական արտադրանքը մշտապես արժանացել  է մրցանակների՝ գրեթե բոլոր անվանակարգերում՝ հաճախ նվաճելով նաև «Գրան պրի»:

ՀՀ ԿԳՄՍ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ