Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ընդդիմադիր ո՞ր պատգամավորը չմասնակցեց Սաղաթելյանի ընտրությանը, որի արդյունքում ձայները չհերիքեցին (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը Հայաստանում չէ և չի մասնակցել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության քվեարկությանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իր տեղեկությամբ «Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը հանրապետությունից դուրս է գտնվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ տեղեկությունը ճի՞շտ է: «Ինչպե՞ս եք վերաբերում ձեր գործընկերոջ այդ վերաբերմունքին, որ ձեր ընտրությանը փաստացի չմասնակցեց և գտնվում է ՀՀ-ից դուրս: Ինչքանով ես եմ տեղյակ, հանգստի է մեկնել»,-ասաց Ալեքսանյանը:

Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Մեր գործընկերը հանրապետությունից դուրս է գտնվում: Այդ մասին նախօրոք հայտարարել էր»,-ասաց Սաղաթելյանը: