Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան (տեսանյութ)

Գիշերը Արաբկիր վարչական շրջանում պայթեցրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Այն կայանված է եղել իրենց շենքի բակում։

Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ կատարվածի վերաբերյալ մանրամասներ այժմ չունի։ Համացանցում տարածված լուսանկարներում և փոքրիկ տեսանյութում երևում է, որ մեքենան ամբողջությամբ վնասվել ու այրվել է։

Վնասվել է նաև հարեւանությամբ կայանված մեքենան։ Ոստիկանությունից տեղեկացրին, որ ահազանգ են ստացել ժամը 4։55-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ն ու ոստիկանները, սակայն այժմ այլ մանրամասներ նրանք նույնպես չունեն։

ԱԻՆ մամուլի խոսնակն էլ նշեց, որ ավելի հանգամանալից տեղեկություններ կտրամադրեն մի փոքր ուշ, իսկ այժմ դեպքի վերաբերյալ գործողություններ իրականացվում են ըստ սահմանված կարգի։