Բացել լրահոսը Փակել լրահոսը
41006_berdimuhamedov-nikol_M
A A
Քաղաքականություն

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր` Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

 

Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Համոզված եմ, որ թուրքմենա-հայկական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և խորանալ փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:

 

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման»։