A
A
Ուղիղ. Լևոն Արոնյան – Շախրիյար Մամեդյարով. 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ինChampions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը երկրորդ անգամ կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի հետ: Առաջին հանդիպումից հետո առջևում հայ շախմատիստն է:
Այսօր կողմերը կանցկացնեն 4 պարտիա: Եթե Լևոն Արոնյանը հաղթի կամ ոչ-ոքի խաղա, ապա կմտնի կիսաեզրափակիչ, իսկ պարտության դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Լևոն Արոնյան – Շախրիյար Մամեդյարով պատասխան հանդիպման ուղիղ եթերը` ստորև.