Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

Արցախի զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Հրամկազմի, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների  ներկայությամբ նորակոչիկները Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորները: