Բացել լրահոսը Փակել լրահոսը
գառնի
A A
Մշակույթ

Գառնիի մուտքը փակ կլինի

Օգոստոսի 13-ին, ժամը 18։00-ին, Մոսկվայի դասական նվագախումբը (Moscow Classic Ensemble-ը) հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական համերգին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունը։ Moscow Classic Ensemble-ի կատարումներով կհնչեն՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու հայտնի ստեղծագործությունները։

Միջոցառման շրջանակում կգործի նաև տոնավաճառ-ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն «Տերյան» մշակութային կենտրոնի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Կներկայացվեն նաև հայտնի նկարիչ-դիզայներ Լիլիա Մելիքյանի «Անցյալի ապագա» տարազները:

Համերգից ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են երաժշտական գործիքներ ձեռք բերել արցախցի այն երեխաների համար, ում ընտանիքները ստիպված են եղել լքել իրենց օջախները 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նախատեսվում է նաև վճարել նրանց ուսուցման վարձը երաժշտական կրթօջախներում՝ հնարավորություն տալով երեխաներին շարունակել իրենց ուսումը։