Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karapet (1)
A A
Սպորտ

Տոկիո-2020. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալը «զիջեց» ադրբեջանցի ըմբիշին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարապետ Չալյանին չհաջողվեց մեդալ նվաճել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

 

Մեր 77 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մարտում մրցեց ադրբեջանցի Ռաֆիկ Հուսեյնովի հետ, որը սփոփիչ գոտեմարտում 11։1 հաշվով պարտության էր մատնել թունիսցի Լամջեդ Մաաֆիին։

 

Առաջին մրցափուլում մեր մարզիկը մեկ միավոր վաստակեց ակտիվության համար, սակայն պարտերում չկարողացավ ամրապնդել առավելությունը: Երկրորդում ադրբեջանցին վերադարձրեց կորցրածը, իսկ հետո 3 միավոր ստացավ մրցավարի կողմից մեր մարզիկին զգուշացնելու համար: Արդյունքում, Կարապետ Չալյանը պարտվեց 1:4 հաշվով և բրոնզե մեդալը զիջեց ադրբեջանցի ըմբիշին: