Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ո՞ւր է Արարատ Միրզոյանը․ Գեղամ Մանուկյանի հարցը՝ Ռուբինյանին (տեսանյութ)

Ո՞ւր է Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, Աժ նիստում Աժ փոխխոսնակ առաջադրված Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Արարատ Միրզոյանը հեղափոխության առաջնորդներից էր և այժմ ժողովրդին ամենաշատը հետաքրքրող հարցերից է, թե ուր է հիմա նա, Գեղամ Մանուկյանի խոսքով, ամեն ինչում ժողովրդին հաշվետու իշխանությունը նրա մասին չի խոսում։

«Արարատ Միրզոյանի աշխատանքը բացասական գնահատվեց, դրա համար նրան չառաջադրեցի՞ն, բացասական գնահատվեց, դրա համա՞ր նույնիսկ նրան ԱԺ-ում խմբակցության անդամ չդարձրին, թե՞ նա ապագայում նշանակվելու է այլ պաշտոնի։ Խոսքն Արարատ Միրզոյանի մասին չէ, այլ  2018թ․-ին ժողովրդին ամեն ինչում հաշվետու լինող իշխանության», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ Արարատ Միրզոյանը շարունակում է լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, շարունակում է լինել իրենց թիմի կարևորագույն դերակատարներից մեկը․ «Խնդրում եմ մի փոքր սպասել։ Նկատած կլինեք, որ այժմ ամբողջությամբ ձևավորված է միայն Աժ-ն, Կառավարությունը ձևավորված է մասամբ։ խոսքը Արարատ Միրզոյանի մասին չէ, ընդհանրապես, մեր բոլոր թիմակիցների վերաբերյալ, եթե հարցեր ունենաք, մոտ օրերս այդ հարցերն իրենց պատասխանները կստանան»։