Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու համար արդեն 850 մարդ պետական ծրագրով դիմել է հոգեբանի (տեսանյութ)

Հետպատերազմյան սթրեսը հաղթահարելու, հետագա բարդություններից համար արդեն 850 մարդ պետական աջակցության ծրագրով դիմել է հոգեբանի։
 
8 կազմակերպության մասնագետները 2 ամիս Հայաստանի մարզերում ու Արցախում լսում են պատերազմում զոհված, անհետ կորած, գերեվարված անձանց հարազատներին, վիրավորված զինծառայողներին։
 
Նախնական հաշվարկով ծրագրի շահառուների թիվը 10 հազար է, հոգեբանները պատրաստ են օգնել բոլորին տարբեր ձևաչափերով՝ դեմ առ դեմ հանդիպումից մինչև առցանց և հեռախոսային զրույցներ։