Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 1
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը մտավ Chessable Masters-ի փլեյ-օֆֆ և կհանդիպի ադրբեջանցի շախմատիստի հետ

Ավարտվեց Champions Chess Tour շախմատային շարքի հերթական 8-րդ փուլի` Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի խմբային փուլը, որին մասնակցեցին 16 շախմատիստ:

 

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջայի ու ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Խմբային փուլի հաղթող դարձավ ամերիկացի Վեսլի Սոն, որը վաստակեց 11 միավոր:

 

Քառորդ եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը խմբային մրցաշարում վաստակեց 9 միավոր և գրավեց 7-րդ տեղը:  Այսօր կողմերը կանցկացնեն առաջին չորս պարտիաները, իսկ վաղը` պատասխան չորս հանդիպումները: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

a1+aronyan 2.jpg (715 KB)