Բացել լրահոսը Փակել լրահոսը
232227147_10159212261094647_958064773082965248_n
A A
Քաղաքականություն

Երեկ ավարտեցի գրեթե եռամյա ծառայությունս․ Վահան Հունանյան

Երեկ ավարտեցի գրեթե եռամյա ծառայությունս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում․ սկզբում որպես մամուլի քարտուղար, ապա խորհրդական։ Այս մասին գրառում է կատարել Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը։
 
«Երեք տարի, որոնք կարծես շատ արագ անցան, միաժամանակ, մարտահրավերների, փորձությունների ու ձեռքբերումների մի ամբողջ կյանք էին․ 2018թ․-ի հետհեղափոխական կյանք ու խորհրդարանական ընտրություններ, վերելքային ու շատ հաջող 2019թ․, հույսերով լի 2020թ․-ի սկիզբ ու ապա կորոնավիրուսի համաճարակ, 24/7 ռեժիմով պարետատուն, պատերազմ, հետպատերազմյան վերականգնում և վերքերի բուժում։
 
Անհամեստորեն պետք է պնդեմ, որ փոխվարչապետի ու իր գրասենյակի աշխատանքը մեծ ներդրում ունի մեր երկրի զարգացման ու հետագա առաջխաղացման համար։
 
Եվ, իհարկե, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տիգրան Ավինյանին՝ այս տարիների համատեղ աշխատանքի, մեր երկրում գործին պրոֆեսիոնալ մոտեցումը խրախուսելու, ինչպես նաև գաղափարական առաջնորդության համար։
 
Շնորհակալ եմ փոխվարչապետին մեր հանդեպ ունեցած մեծ վստահության, հիանալի թիմ ստղծելու ու աշխատանքային համերաշխ ու փոխօգնության միջավայրի, բոլորի համար ինքնադրսևորման ու ինքնազարգացման առավելագույն պայմանների և մեր պետության համար կարևոր գործեր անելու հնարավորության համար։
 
Շնորհակալ եմ մեր հիսքանչ թիմի բոլոր անդամներին, որոնք իրենց գործի գիտակ են ու որոնցից յուրաքանչյուրից ամեն օր, ամեն օր սովորել եմ, կիսել ուրախությունն ու դառնությունը։
 
Մենք աշխատակիցներ չենք եղել, մենք եղել ենք ԸՆՏԱՆԻՔ։
Շնորհակալ եմ տարբեր պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների, ԶԼՄ-ների, հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
 
Եվ, սկզբում մեջբերված Չերչիլի խոսքերը վկայակոչելով, այո՛, սա դեռ միայն վերջն է սկզբի»,-գրել է նա։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
101