Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (1)
A A
Սպորտ

Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը ցավալի պարտություն կրեց և դուրս մնաց չեմպիոնական պայքարից

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը չկարողացավ հաղթահարել օլիմպիական խաղերի որակավորման փուլը և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

 

Մեր 67 կգ քաշային մարզիկը հաղթանակով մեկնարկեց մրցաշարը` 1/8 եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն, հունգարացի Բալինթ Կորպաշին, թեև մարտը վերջացավ ոչ-ոքի` 1:1:

 

Քառորդ եզրափակիչ մրցամարտում նա հանդիպեց եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլ Սայեդի հետ: Առաջին մրցափուլը մեր ըմբիշը զիջեց 2:7 հաշվով, սակայն երկրորդում հավասարեցրեց այն` 7:7: Ավաղ, մեր մարզիկը զգուշացում ստացավ և դրա պատճառով պարտություն կրեց:

 

Կարեն Ասլանյանը դեռ հնարավորություն ունի պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե, իհարկե, նրա վերջին մրցակիցը մտնի եզրափակիչ: Այդ դեպքում մեր ըմբիշը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ փոքր եզրափակիչ մտնելու համար: