A
A
Տոկիո-2020. Հայ եռացատկորդ Լևոն Աղասյանը չմտավ եզրափակիչ և ավարտեց ելույթը
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող միակ աթլետ Լևոն Աղասյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
Մեր եռացատկորդն առաջին փորձը տապալեց, իսկ երկրորդում ցույց տվեց 16.42 մ արդյունք: Երրորդ փորձը դարձյալ անհաջող ստացվեց: Արդյունքում, Լևոն Աղասյանն այդ ցուցանիշով 32 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը:
Եզրափակիչ փուլ մտան առաջին 12 հորիզոնականներում տեղ զբաղեցրած աթլետները, որոնցից 7-ը չկարողացան անգամ ցատկել 17 մետր, ինչը բազմիցս արել է մեր մարզիկը: Ավաղ, այսօր Լևոն Աղասյանի օրը չէր: