Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց և ամրագրեց օլիմպիական մեդալը (տեսանյութ)

Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերում մեդալ կունենա նաև բռնցքամարտում:

Դա պարզ դարձավ այսօր առավոտյան, երբ մեր 63 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչ մրցամարտում 5:0 հաշվով վստահ հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուռաիմովին և մտավ կիսաեզրափակիչ: Մեր մարզիկն առնվազն ամրագրեց բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը կհանդիպի ամերիկացի Քիյշաուն Դևիսի հետ, որն ընթացիկ մարտում 4:1 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի ներկայացուցիչ Գաբիլ Մամեդովին: Մեր մարզիկը հաջորդ մրցամարտը կանցկացնի օգոստոսի 6-ին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա)՝ 5։0, իսկ 1/8 եզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին՝ 4։1։