Բացել լրահոսը Փակել լրահոսը
1744066931_186_0_2814_1478_600x0_80_0_0_b4621117258b9440ce57d51dc8e438fa.jpg
A A
Հասարակություն

 Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր (տեսանյութ)

 Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել: Երեք ռուսաստանցի է մահացել  պատահարի հետևանքով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։

Ռուսաստանի ևս 5 քաղաքացի ծանր վիրավորում է ստացել։ Milliyet պարբերականի փոխանմամբ՝ վթարը տեղի է ունեցել Անթալիայի Սիդե շրջանում։ Ավտոբուսը Մանավգատից ընթացել է օդանավակական, անհայտ պատճառներով բետոնե պատնեշի է բախվել ու շրջվել։ Տուժել է 16 մարդ։

«Ինտուրիստ» ընկերությունից էլ հայտնել են, որ ավտոբուսում գտնվել է 22 ռուս զբոսաշրջիկ, այդ թվում՝ 9 երեխա։շ