Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամաս չեն գնացել, որ մենք այստեղ իրար ատենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանն իր ելութում շնորհավորեց 8-րդ գումարման ԱԺ անցած քաղաքական ուժերին՝ այդ թվում «Պատիվ ունեմ» դաշինքին ու «Հայաստան» դաշինքին, որի պատգամավորները բոյկոլետ էին նիստն ու դուրս եկել դահլիճից։

«Հայաստանի Հանրապետությունում մենք թշնամիներ չունենք ու չենք կարող ունենալ»,-ասաց Ալեն Սիմոնյանն ու շարունակեց․ «Ստացվել է այնպես, որ մարդիկ իրենց սպասումները կապում են մեզ հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնել։ Ուստի վիրավորանքը, թշնամանքը, ատելությունը մենք պետք է դուրս մղենք այս շենքից և մեր առօրյայից։ Հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամաս չեն գնացել, որ մենք այստեղ իրար ատենք։ Բավական է»։

Ալեն Սիմոնյանը կոչ աչել վերափոխվելու ու հավելեց․ «Այսուհետ ցանկացած խոսք ասելիս մենք այն պետք է դիտարկենք մեր երկրի անվտանգության տեսանկյունից»