A
A
Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք որոշումներ է ստորագրել։ Դրանից մեկով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Իսկ նախագահի հրամանագրով նա նշանակվել է պաշտպանության նախարար։ Հրամանագրում ասվում է․
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար: