Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karapet
A A
Սպորտ

Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը չկարողացավ նվաճել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցաշարի եզրափակչի ուղեգիր և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մեր 77 կգ քաշային ըմբիշը կիսաեզրափակիչ փուլում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ, 2018թ Ասիայի չեմպիոն Ակժոլ Մախմուդովի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը միավոր վաստակեց ակտիվության համար, իսկ մրցակիցը հայտնվեց պարտերում: Սակայն, Կարապետ Չալյանին ոչ միայն չհաջողվեց գլորում կատարել, այլ ինքը հայտնվեց պարտերում: Ակժոլ Մախմուդովը մի քանի գլորում կատարեց և մեծ առավելությամբ գնաց ընդմիջման` 6:1: Երկրորդ մրցափուլում Կարապետ Չալյանն ընդամենը մեկ միավոր վաստակեց և արդյունքում պարտվեց 2:6 հաշվով:

Մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մարզտը կանցկացնի օգոստոսի 3-ին: Մրցակիցը հայտնի կդառնա սփոփիչ մարտերից հետո: