Արամ Հարությունյանին արդարացնելուց հետո բողոք է բերվել
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գործով։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել էր Արամ Հարությունյանին։
Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ «Youtube» կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տեւողությամբ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր։
Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: