Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

«Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամենը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել։ Անձեռնմխելիությունը շրջանցելով, ԱԺ-ն անտեսելով՝ մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ։ Սա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների լիազորությունների նկատմամբ, այլև անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք,  որ «Հայաստան» դաշինքի  պատգամավորներ  Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը կալանվորված են։