Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 2.08.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը առաջատար եռյակում է արագ շախմատի Chessable Masters խոշոր մրցաշարում

Champions Chess Tour մրցաշարերի 8-րդ փուլի Chessable Masters արագ շախմատի առցանց մրցումներում, որին մասնակցում են 16 շախմատիստ, հաջող է հանդես գալիս Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
 
Արդեն կայացած 10 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 7 միավոր և վիետնամցի Լի Քուան Լիմի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Նրանք ընդամենը կես միավոր են զիջում ամերիկացի Ուեսլի Սոյին:
 
Այսօր կկայանան վերջին հինգ տուրերը: Նախավերջին, 14-րդ տուրում, մեր շախմատիստը կմրցի 5-րդ տեղում ընթացող ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ, որը վերջերս Սոչիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանից կրած պարտությունը բացատրել էր իր վատառողջությամբ:
 
Մրցաշարի 1-8-րդ տեղերը գրավող շախմատիստները կմտնեն փլեյ-օֆֆ և պայքարը կշարունակեն նոկաուտ մրցակարգով: