A
A
Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը պարտվեց քառորդ եզրափակիչում և դուրս մնաց պայքարից
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյի օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանից առաջինը մրցագորգ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը:
Մեր ըմբիշը հաջող մեկնարկեց խաղերում և 1/8 եզրափակիչում հավասար պայքարում հաղթեց այս մրցումների ֆավորիտներից մեկին` իրանցի Ալի Ռեզա Նեջաթիին` 5:5: Ավաղ, քառորդ եզրափակիչում նա 4:8 հաշվով զիջեց ուկրաինացի Լենուր Թեմիրովին և դուրս մնաց ոսկե մեդալի համար պայքարից: Եթե վերջինս մտնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: