Բացել լրահոսը Փակել լրահոսը
1743782044_0_30_1641_953_1920x0_80_0_0_52f7c78ed2e72f4777ce8dab79a15fd2 (2)
A A
Հասարակություն

Խաբարովսկում СУ-35С է վթարվել

Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքների ժամանակ խափանվել է СУ-35С ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հաղորդում է Ռիա գործակալությունը: Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օդաչուն կատապուլտի միջոցով դուրս է թռել ու քիչ անց օպերատիվորեն հայտնաբերվել որոնողական խմբի կողմից. նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Նախնական տվյալներով օդանավը ընկել է Օխոտի ծովում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: