Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-70x41wh-646x376z-1.2183
A A
Հասարակություն

Էրդողանը հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:

«Մենք անտառային հրդեհներից տուժած մեր շրջանները աղետի գոտի ենք հայտարարել։ Մենք կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ազգի վերքերը բուժելու, վնասները փոխհատուցելու ու հնարավոր ամեն ինչ անելու համար, որ ավելի լավ լինի, քան նախկինում», - Twitter-ում նշել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ:  Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով՝ երկրում կրակի 98 օջախներից 88-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Կրակի արագ տարածմանը նպաստում է քամին: