Բացել լրահոսը Փակել լրահոսը
16669e8c801a4c449ca02d3a77528023_M
A A
Քաղաքականություն

Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը․ Մելիքյանը՝ այսօր ընդունված օրինագծի մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց "ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին" օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին "ծանր վիրավորանք" հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։ Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է "տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով" և եթե դա պայմանավորված է "անձի հանրային գործունեությամբ"։

Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է "ծանր վիրավորանք"-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ "անձի հանրային գործունեությամբ" պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես "ծանր վիրավորանք"։

Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Сисак Габриелян Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Ваагн Овакимян և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ու՞ր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում։