A
A
Տոկիո-2020․ թենիսիստ Կարեն Խաչանովը կխաղա եզրափակիչում
Աջակցիր «Ա1+»-ինՏոկիոյի օլիմպիական խաղերի տղամարդկանց թենիսի մրցաշարում կայացել են կիսաեզրափակիչ փուլի խաղերը։ Նախ՝ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը վստահ հաղթանակ տարավ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ՝ 6։3, 6։3։
Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե։ Եզրափակիչում մեր հայրենակիցը կհանդիպի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևի հետ, որը կիսաեզրափակիչ խաղում կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 1։6, 6։3, 6։1։ Խաղը կկայանա օգոստոսի 1-ին, ժամը 8։00-ին։