Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+san marino
A A
Սպորտ

Տոկիո-2021․ Պատմական մեծ իրադարձություն՝ օլիմպիական խաղերում

Ճապոնիայում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր գրանցվեց պատմական մեծ իրադարձություն։ Սան Մարինոն ներկայացնող հրաձգուհի Ալեսանդրա Պերիլին հրաձգության «տրապ» մրցաձևում զբաղեցնելով 3-րդ տեղը, նվաճեց օլիմպիական առաջին մեդալն իր երկրի համար։ Բացի այդ, Սան Մարինոն դարձավ օլիմպիական խաղերին մասնակցող ամենափոքր բնակչություն ունեցող երկիրը, որը դարձավ խաղերի մեդալակիր։

Նշենք, որ Սան Մարինոն օլիմպիական խաղերին մասնակցում է 1960 թվականից և արդեն մասնակցել է 25 խաղերի։

Ինչ վերաբերում է Տոկիոյի օլիմպիական խաղերին, ապա առայժմ մեդալ են նվաճել 66 երկրների ներկայացուցիչներ։ Ոսկե մեդալների քանակով առաջինը Ճապոնիան է՝ 15։ Մեդալների ընդհանուր քանակով լավագույնը ԱՄՆ օլիմպիական հավաքականն է՝ 37 մեդալ (13-14-10)։