Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը հուլիսի․ Ավտոմատային կրակահերթ նրա առանձնատան ուղղությամբ (տեսանյութ)

1998-ի հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ավտոմատային կրակահերթ է արձակվում Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան ուղղությամբ։ Կրակողները հայտնաբերված չեն։

1998-ի հուլիսի 29-ին Գիտությունների Ազգային ակադեմիայում բացված սեմինարով ամերիկացի մասնագետները հայ իրավապահներին կսովորեցնեն, թե ինչ բան է փողերի լվացումը եւ ինչպես են պայքարում դրա դեմ։Որոշ դատավորներ, իհարկե, լսել են փողերի լվացման մասին

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանն իր նստավայրում ընդունում է Հայ Հեղափոխական Դաշնակցության նորընտիր Գերագույն մարմնի ղեկավարներին։Նրանք Քոչարյանի հետ խոսում են «Դրոյի» եւ 31-ի գործով դատապարտվածների հետագա ճակատագրից։

1998-ի այս օրը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարում ամերիկյան հումանիտար օգնության 100-րդ ինքնաթիռը։ Վարչապետ Արմեն Դարբինյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանն անձամբ են դիմավորում ինքնաթիռը։ Մինչ այդ Դարբինյանը հայտարարել էր, որ պետք է հրաժարվել օգնություններից։

Երեւանցիների սիրած զբոսավայրերից մեկը՝ «Կարապի լիճն» արդեն 20 օր անջուր է։ Կա սոսկ ճահճացած ջրափոս Անջուր են նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գործող ավազանը, ինչպես նաեւ Աբովյան փողոցի միակ ցայտաղբյուրը։ Դրա վրա մարդիկ նստում են պատսպարվելով ամռան արեւից։ Մի քանի մետր ներքեւ բացակա աղբյուրին փոխարինում է զովացուցիչ ջրերի վաճառակետը։

Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը 1999-ի այս օրը խորհում է բյուջեի 33 միլիարդ դրամանոց ճեղքվածքը փակելու ուղիների մասին։ Երկու ճանապարհ կա՝ բարձրացնել ակցիզային հարկը կամ թանկացնել էլեկտրաէներգիան։ Կանգ են առել ակցիզային հարկի վրա։ Մտադիր են կրճատել կապիտալ շինարարության ծախսերը եւ ավելացնել եկամտահարկն ու շահութահարկը։

1999-ի այս օրը Նկարիչների միության դահլիճներում գովազդի փառատոն է, գովազդվում է գովազդը։ Կան այսպիսի կարգախոսներ՝ օգնեք մեզ գնենք մերը կամ մենք հավատում ենք Արմենիկումին։

2000 թվականի հուլիսի 29-ին 115 օրով դադարեցվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Վերագործարկումից հետո առաջին անգամ պետք է կապիտալ վերանորոգման ենթարկվի միջուկային ռեակտորը։

2003-ի հուլիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը զարմանում է, որ ներքին եւ թե արտաքին ուժերն այդքան քաղաքականացրեցին Ա1+-ի եթերազրկումը։ Խոսնակն ասում է, որ ՀՌԱՀ-ը եթերազրկումն իրականացրել է օրենքով սահմանված կարգով։

2003-ի այս օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվում է Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատաքննությունը: Որպես սպանության պատվիրատու մեղադրվում է վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

2008-ի հուլիսի 29-ին Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարում է, որ պարզվել է այն անձանց ինքնությունը, որոնք մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հրազեն են կիրառվլ: Անուններ, սակայն, Հարությունյանը չի հրապարակում` նախաքննության շահերից ելնելով: Հարցին, թե կան արդյոք կալանավորվածներ, Հարությունյանն ասում է. «Հրազեն կիրառելը դեռեւս չի նշանակում հանցագործություն կատարել: Հրազենի կիրառումը, եթե կատարվում է հանցագործությունը կանխելու կամ այլ օրինաչափ նպատակով, բնական է, քրեորեն պատժելի չէ»:

2009-ի այս օրը մարտի 1-ի դեպքերի առիթով հետախուզման մեջ գտնվող գործարար Խաչատուր Սուքիասյանը փաստաբանների միջոցով հայտարարում է , որ դեռ մտադիր չէ վերադառնալ Հայաստան, թեպետ իշխանություններին ներկայանալու հետ կապված խնդիրներ չունի 2012-ի այս օրը քրիստոնյա Հայկ Բաբուխանյանը, որը Հանրապետական խմբակցության անդամ է, հայտարարում է, որ անհանդուրժող է լինելու Լեւոն-Տեր Պետրոսյանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսի դեմ