A
A
Տոկիո-2020․ Կարեն Խաչանովը մտավ թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը մտավ օլիմպիական խաղերի տղամարդկանց թենիսի մենախաղերի կիսաեզրափակիչ փուլ։ Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում հայազգի թենիսիստը երեք սեթում հաղթեց ֆրանսիացի Ուգո Ումբերին՝ 7։6, 4։6, 6։3։
Հանդիպումը տևեց 2 ժամ 34 րոպե։ Երկու թենիսիստները մեծ թվով սխալներ թույլ տվեցին մատուցման ժամանակ․ Կարեն Խաչանովը երեք անգամ կրկնակի վրիպեց, 11 անգամ՝ շեղ հարվածեց։ Նրա մրցակիցը 7 անգամ կրկնակի սխալվեց, իսկ 10 անգամ՝ վրիպեց։
Այդպիսով, մեր հայրենակիցը նվազագույնը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ եթե նա հաղթահարի նաև կիսաեզրափակիչ փուլը, ապա եզրափակիչում կվիճարկի արդեն չեմպիոնի կոչումը։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը պարզ կդառնա Դանիլ Մեդվեդև - Պաբլո Կարենյո-Բուստա ռուս-իսպանական հակամարտությունից հետո։