Բացել լրահոսը Փակել լրահոսը
korona-3
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով վարակման թվերը ռեկորդային են Վրաստանում. 3141 նոր դեպք՝ մեկ օրում

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3141 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 410 830 է: Տեղեկացնում է aliq.ge-ն։

Նախօրեին կատարվել է 40 553 թեստ, որից  23 242-ը՝ հակամարմինների, 17 311-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 377 597 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 5 751:

Դրականության օրական ցուցանիշը կազմում՝ 7.75%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 6.28%, վերջին 7 օրվանը՝ 6.92%: