Բացել լրահոսը Փակել լրահոսը
a3flAJRo6NSE7On0yeXsBTh5iZExl6TF
A A
Պաշտոնական

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Բացի այդ, անդրադարձ է եղել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում և իրադրությանն Աֆղանստանում, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին»,- ասել է Պեսկովը: