Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան 11
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Հանրապետության նախագահի հայտարարությունը․

Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին: Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում: Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին: