Բացել լրահոսը Փակել լրահոսը
jonatan-laqot1
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս գործողությունները հրադադարի խախտում են նշանակում և դա անհանգստացնող է․ Լաքոթ (տեսանյութ)

Հայաստանի սահմաններին այժմ կատարվող իրադարձություններն ու կրակոցները, հայկական կողմի զոհերը անհանգստացնում են Ֆրանսիային, որովհետև այս գործողությունները հրադադարի խախտում են նշանակում։ Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը։  

Նա նշեց, որ Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց դա պետք է արդար լինի ու տեղի չունենա ուժի կիրառմամբ․ «Հաղորդակցություն կա Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի նախ մեր ներդրումն ունենանք իրավիճակի հանդարտմանն ու երբ ժամանակը գա, մեր ներդրումն ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»։

Լաքոթը նշեց, որ այս պահին իրենց հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակն է։ Նրա խոսքով՝ չեն մոռանում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մասին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատման կետը։

Պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան հավանական ժամանելուն, նա նշեց, որ հստակ ամսաթիվ նշել չի կարող, սակայն նախագահը կայցելի Հայաստան, երբ զգա, որ իր ներկայությունը կարող է օգնել տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար, և այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև։