Բացել լրահոսը Փակել լրահոսը
226860650_1236864243426583_210969310209217477_n
A A
Տնտեսություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածի համար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ագրոօդերևութաբանական դիտարկումներ հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածի համար:
 
«Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը, դաշտային աշխատանքները և բերքահավաքը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները։
 
 Լեռնային շրջաններում շարունակվել է կաղամբի գլխի ձևավորումը, տեխնիկական հասունացումը, ինչպես նաև սկսվել է պտղատուների հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերը և կարտոֆիլը գտնվել են կողային ընձյուղների առաջացման փուլում։
 
 Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի և պտուղների հասունացումը շարունակվել է, կատարվել է բերքահավաք։
 
 Հովտային շրջանների պտղատու այգիներում, խաղողի և ջերմասեր մշակաբույսերի դաշտերում կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգում»: