Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrogavat
A A
Սպորտ

Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում

Հուլիսի 29-ին Երևանում կկայանան ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան երկու հանդիպումներ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։   

Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Այդպիսով, հուլիսի 29-ին ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) - «Ստյաուա» (Ռումինիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Նույն օրը ժամը 20:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի կունենա «Դինամո» (Բրեստ, Բելառուս) - «Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Երկու խաղերն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպումներին։