Բացել լրահոսը Փակել լրահոսը
222589559_1908355112660353_2605058145861400546_n
A A
Հասարակություն

Միքայելյան հիվանդանոցում դեպքերի աճի պատճառով վերաբացվել է Covid բաժանմունքը

Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
 
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով:
 
Մասնաշենքն արդիականացվել է և իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։
 
Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․
 
Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:
 
Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,-գրել է նա: