Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dalal
A A
Սպորտ Հասարակություն

Դալալոյանի պատվին հարկավոր է արձան կանգնեցնել. կրկնակի օլիմպիական չեմպիոն

Սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Լիդիա Իվանովան առաջարկել է արձան կանգնեցնել Ռուսաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականի անդամ Արթուր Դալալոյանի պատվին: Հայազգի մարզիկն իր թիմակիցների հետ դարձել է Տոկիոյի օլիմպիական չեմպիոն:

  

«Ես երկրի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր մարզմնամարզիկներին: Ես անչափ հիացած եմ նրանց ելույթներից, բոլոր-բոլորից, Բելյավսկուց, Նագորնիից, Աբլյազինից, Դալալոյանից: Նրանք բոլորն էլ հերոսներ են:

 

Դալալոյանի պատվին պետք է արձան կանգնեցնել այն բանի համար, որ նա կարճ ժամանակում կարողացել է ապաքինվել բարդ վիրահատությունից հետո: Ահա դա է իսկական բնավորությունը և կամքի ուժը», - ասել է անվանի մարզուհին:

 

Հավալենք, որ Արթուր Դալալոյանը մտել է նաև բազմամարտի եզրափակիչ, որտեղ նույնպես կպայքարի օլիմպիական մեդալների համար: