Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 26.07..
A A
Սպորտ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով

2021/22թթ մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան 2021/22 մրցաշրջանում կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված հոբելյանական 30-րդ մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասերը՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված քարտեզը և անվանման դիզայնը, վերցված են նախորդ տարբերակից, որին ավելացվել է 30 թվի սպորտային տեսքով դիզայնը և հովանավորի լոգոտիպը:

2021/22 մրցաշրջանի ընթացքում ծրագրվում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի տարբերանշանի և բրենդինգի ավելի լայն օգտագործում: Մասնավորապես, այն տեղ կգտնի մասնակից բոլոր թիմերի խաղային մարզաշապիկների վրա, ինչպես նաև առաջնության գնդակի վրա:

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարը մեկնարկում է հուլիսի 30-ին: