Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ժամկետները խախտված լինելու պատճառով։

Որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այն ստորագրել են ԲԴԽ անդամներ՝ Բեքմեզյանը, Մակյանը, Միքայելյանը, Մխիթարյանը, Չիչոյանը և Քոչարյանը:
Որոշման հրապարակումից հետո ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի և անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը։
 
«Ի վերջո, մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է Խորհուրդը, սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինելու պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,- նշեց նա: