Բացել լրահոսը Փակել լրահոսը
225351754_2969764229941500_2769351759009274488_n
A A
Տնտեսություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից բացահայտվել է ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում գտնվող հողատարածքից առանց ընդերքօգտագործման իրավունքի, անհայտ անձի կողմից իրականացված ավազակոպճանման լեռնային զանգվածի հանույթի դեպք: Այս մասին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Կատարված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 15503մ2 մակերեսով տարածքից տեղահանվել է 69764մավազակոպճանման լեռնային զանգված՝ տեղի է ունեցել հողի դեգրադացիա (հողի բերրի շերտի վնասում և ոչնչացում):

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկը կազմել է շուրջ 17 մլն. ՀՀ դրամ:

Գործի նյութերը փոխանցվել են ՀՀ դատախազություն»,- ասված է հաղորդագրության մեջ։